Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մրցել են լողորդները

Մրցել են լողորդները
02.05.2017 | 13:40

Կայացել է լողի Հայաստանի առաջնությունը: Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության, հաղթողներ ու մրցանակակիրներ են դարձել՝


Տղամարդիկ.
ազատ ոճ (100 մետր)՝ Արթուր Բարսեղյան, Վլադիմիր Մամիկոնյան, Վահան Մխիթարյան,
բրաս (200 մետր)` Շահեն Խոնդկարյան, Լևոն Խաչատրյան, Լևոն Վարդանյան,
թիկնալող (200 մետր)` Գևորգ Մարկոսյան, Մայքլ Բրաուն, Լևոն Վարդանյան,
բատերֆլայ (50 մետր)` Արթուր Բարսեղյան, Վահան Մխիթարյան, Նարեկ Կամենդատյան,
համալիր փոխանցում (4X100)` Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄՊՄԴ, «Ակվա-Լենդ», «Գրանդ Սպորտ»։

Կանայք.
ազատ ոճ (100 մետր)՝ Վարսենիկ Մանուչարյան, Անի Պողոսյան, Մարիամ Մխիթարյան,
բրաս (200 մետր)` Էլեն Եսայան, Գայանե Կարապետյան, Արևիկ Հակոբյան,
թիկնալող (200 մետր)` Սյուզաննա Գրիգորյան, Կայրա Բրաուն, Նանե Վարդանյան,
բատերֆլայ (50 մետր)` Վարսենիկ Մանուչարյան, Բարբի Բաղդասարյան, Եվա Կարապետյան, համալիր փոխանցում (4X100)` «Ակվա-Լենդ», DDD, «Գրանդ Սպորտ»:
Առաջնությունում սահմանվել են մի շարք հանրապետական ռեկորդներ: Դրանց հեղինակներն են Արթուր Բարսեղյանը (բատերֆլայ՝ 0:25.78) և Վարսենիկ Մանուչարյանը (բատերֆլայ՝ 0:30.64): Արթուր Բարսեղյանը սահմանել է նաև պատանեկան ռեկորդ (ազատ ոճ՝ 0:52.95):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ